155 դեպք՝ 22:30-ի դրությամբ. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 155-ի: Տեղեկատվությունը ստանում ենք կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքից:

Կարանտինում կա 5526 մարդ, իսկ ստացիոնար ռեժիմում `344 մարդ:

155-ից 28-ը համարվում է առողջացած: