Ընդդիմությունը հանդիպում է անցկացնում ԵՄ-ի պայմանների իրականացման շուրջ

Խորհրդարանական ընդդիմությունը հանդիպում է անցկացնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ կապված Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած առաջարկությունների կատարման հետ։

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել ներգրավվելու Եվրահանձնաժողովի հանձնարարականների ամբողջական և ժամանակին իրականացման գործընթացին։

Եվրաինտեգրման ճանապարհին Եվրամիությունը Վրաստանի 12 կետից բաղկացած առաջարկությունների իրականացման ծրագիր է տրամադրել։

Եվրամիության հանձնարարականները կյանքի կոչելու համար ընդդիմությունն առանձին գործընթաց է սկսելու՝ ստեղծելով այլընտրանքային աշխատանքային ձևաչափ։

«Ռազմավարություն Աղմաշենեբլիի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն ասել է՝ կներկայացվեն այլընտրանքային օրենսդրական փաթեթներ, որոնց հիման վրա եվրոպացիները կկարողանան եզրակացություններ անել, թե ով է հաշվի առել իրենց առաջարկությունները, ով՝ ոչ։