ՄԱՇ-ի՝ Ուկրաինա չմեկնելու պատճառը ծրագրված սադրանքներն են․ Վոլսկի

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ասել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) մոբիլիզացված է որոշակի սադրանքներ պլանավորելու համար, այդ պատճառով նրանք հրաժարվել են խորհրդարանական պատվիրակության կազմում (իշխող «Վրացական երազանքի» անդամների հետ) մեկնել Ուկրաինա։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպումից հետո Վոլսկին հայտարարել է, որ վրացական հատուկ ծառայությունները հավաստի աղբյուրներից ստացել են ՄԱՇ-ի հնարավոր սադրանքի մասին տեղեկությունը և այդ մասին արդեն կիսվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։

«Վստահ եմ, որ ուկրաինացիները համապատասխան միջոցներ կձեռնարկեն այս առումով, և այս այցը չի խոչընդոտվի»,- ասել է Վոլսկին։

Կարդացեք նաև՝

Իրարամերժ կարծիքներ՝ Ուկրաինա մեկնելու հարցում. ըննդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն գալիս