«Ախմետելի թատրոնի» մետրոյի մոտ կարգելվի փողոցային առևտուրը

Այսօր՝ ապրիլի 13-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ նախատեսվում է մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանի հարակից տարածքից առևտրականներին տեղափոխել շուկայի տարածք։

Քաղաքապետը քաղաքային տեսչությանը և Գլդանիի շրջանի վարչակազմին հանձնարարել է սկսել առևտրականների հետ բանակցությունները՝ շուկայի ղեկավարությանը կոչ անելով առևտրականներին պարզաբանել շուկայի տարածք տեղափոխվելու հարցը։

«Կցանկանայի հանձնարարել մունիցիպալ տեսչության ղեկավարին, ինչպես նաև Գլդանիի շրջանի նահանգապետին, որ սկսեն աշխատել, և լավ կլինի, որ այդ գործընթացում ներգրավվի նաև քաղաքային խորհրդի մեծամասնական անդամը»,- ասել է Կալաձեն։

Նշենք, որ նմանատիպ ծրագիր արդեն իրականցվել է մետրոյի «Սամգորիի» և «Վարկեթիլիի» կայարանների հարակից տարածքում։