Բնակչության եկամուտների աճը` հաշվի առնելով գնաճը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում տնային տնտեսությունների (ընտանիքների) ամսական մեդիանային եկամուտը հասել է 2134 լարիի, ինչը 2024 թվականի համեմատ ավելացել է 235 լարիով կամ 12.5%-ով։ Իսկ 2012 թվականի համեմատ տնային տնտեսությունների եկամուտներն աճել են 2.7 անգամ, քանի որ 2012 թվականին ընտանիքի միջին ամսական եկամուտը կազմում էր 793 լարի։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ անցած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել են գնաճային մի քանի զգալի ալիքներ, եկամուտների աճն այդքան մասշտաբային չի թվում, եթե վերածվի հաստատուն գների։ Ընդհանուր առմամբ, անցած 13 տարվա ընթացքում Վրաստանում սպառողական գներն աճել են 76%-ով. սա նշանակում է, որ եթե 2012 թվականին կոնկրետ սպառողական զամբյուղն արժեր 100 լարի, ապա այսօր դրա գինը կազմում է 176 լարի։ Հետևաբար, եթե հաշվարկենք 2012 թվականի հաստատուն գներով, ապա տնային տնտեսությունների 2134 լարի եկամուտը հավասար է նրան, ինչ 2012 թվականի գներով կլիներ 1210 լարին։ Ըստ այդմ, առանց գնաճի (ինֆլյացիայի) հաշվարկի՝ վերջին 13 տարվա ընթացքում տնային տնտեսությունների եկամուտներն աճել են ոչ թե 2.7 անգամ, այլ 53%-ով։

Նույն կերպ, մեկ անձի հաշվով մեդիանային եկամուտը Վրաստանում 2025 թվականին կազմել է ամսական 664 լարի։ Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին այս թիվը կազմում էր 222 լարի, ինչն անվանական արժեքով 3 անգամ աճ է, իսկ եթե հաշվարկենք գնաճը հաշվի առնելով՝ այս ցուցանիշն աճել է 70%-ով։

Տարիների ընթացքում երկրում առկա գնաճի մակարդակը գերազանցել է տնային տնտեսությունների մեդիանային եկամուտների աճին, ինչը նշանակում է, որ բնակչության իրական եկամուտներն աճելու փոխարեն նվազել են, ինչն առավել ակնառու էր 2020-2021 թվականների գնաճի (9.6% և 11.9% ինֆլյացիա) ժամանակահատվածում։