Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ ԱՄՆ-ի դրոշի գույներով

Ի զորակցություն Ամերիկայի միացյալ նահանգների՝ Թբիլիսիի հայտնի հեռուստաաշտարակը լուսավորվել է երկրի դրոշի գույներով: 

Տարբեր հարթակներում ու բազմաթիվ հրապարակումներով Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են մաղթում բարեկամ ամերիկացիներին՝ նրանց շուտափույթ առողջացում մաղթելով:

ԱՄՆ-ն համաճարակի էպիկենտրոնում է: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Ամերիկայում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն արդեն անցել է 245 հազարը, ավելի քան 6 հազարը վարակի զոհ է դարձել:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հեռուստաաշտարակն ու Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) շենքը Իտալիայի դրոշի երանգներով էին լուսավորվել։