Մառնեուլիի դաշտային հոսպիտալը փակվել է

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Մառնեուլիի դաշտային հոսպիտալը փակել է: Հավաքելուց առաջ այնտեղ իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, այս հիվանդանոցի կարիքն այլևս չկա:

«Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» բժշկական կենտրոնում կարանտինային ռեժիմը վերացվել է և անհրաժեշտության դեպքում կլինիկան կլինի տարածաշրջանի հիվանդների հիմնական ընդունող հաստատությունը։ Այդ իսկ պատճառով 100 հիվանդի համար նախատեսված դաշտային հոսպիտալը կփակվի», — ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մարտի 23-ին դաշտային հոսպիտալ էր բացել: