Արդուկել թղթադրամները՝ վարակից խուսափելու համար

Կանխիկ գումարը ձեռքից ձեռք փոխանցելու ժամանակ պետք է զգուշություն ցուցաբերել՝ ասում է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:  Ըստ մասնագետի՝ ձեռքից ձեռք անցած ցանկացած իր կարող է վարակ փոխանցել:

«Վրաստանի ազգային բանկն ու բանկերը վաղուց ախտահանվում են: Այս դեպքում խոսքը մեծամասամբ ոչ թե բանկոմատներից ստացած գումարի մասին է, այլ այն թղթադրամների, որոնք մարդիկ իրար են փոխանցում: Առանձին դեպքերում կարելի է ախտահանող լուծույթներից բացի տաք արդուկ օգտագործել, սա նույնպես արդյունավետ կլինի», — ասել է Իմնաձեն:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավարակ է հաստատվել երկրի կենտրոնական բանկի 7 աշխատակցի մոտ, ապա ավելի ուշ խոսվեց այն մասին, որ նրանք գործ են ունեցել գումարների հետ՝ մասնավորապես թղթադրամների հաշվարկով են զբաղված եղել: