Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ավստրիայի դեսպանին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Արադ Բենկոյի հետ:

Հանդիպման գլխավոր թեման Կոբախիձեի՝ Ավստրիա նախատեսված այցն է: Խորհրդարանի խոսնակը պատրաստվում է պաշտոնական այցով Ավստրիա մեկնել հաջորդ ամիս:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման համար առկա մեծ ներուժը: