Օմբուդսմենի թեկնածուների գնահատումն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանում ստեղծված օմբուդսմենի թեկնածուների գնահատման աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքը։ Յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է 9 հոգուց բաղկացած խմբի կողմից՝ օգտագործելով չորս չափանիշ՝ 0-ից 10 միավորով, առանց հարցազրույցի:

Խորհրդարանի կայքում հրապարակվել է, թե որ թեկնածուն քանի միավոր է հավաքել,

  • Աննա Աբաշիձե՝ 321,
  • Նազի Ջանեզաշվիլի՝ 288,
  • Նուգզար Կոխրեիձե՝ 237,
  • Գիորգի Բուրջանաձե՝ 231,
  • Սերգո Մախարաձե՝ 223,
  • Մարիկա Արևաձե՝ 221,
  • Թինաթին Արեքվանիա՝ 221,
  • Գիորգի Մարիամիձե՝ 171,
  • Լելա Գափրինդաշվիլի՝ 166,
  • Քեթևան Չաչավա՝ 154,
  • Սոփիա Դեմետրաշվիլի՝ 152,
  • Նիկոլոզ Նիկոլաձե՝ 105,
  • Ալեքսանդրե Կոբաիձե՝ 78
  • Իագո Խվիչիա՝ 62,
  • Ջեմալ Նաթելաշվիլի՝ 56,
  • Լևան Կոկորաշվիլի՝ 53,
  • Գիորգի Ցոբեխիա՝ 53,
  • Մակա Մինդիաշվիլի՝ 17,
  • Եվգենյա Թավաձե՝ 4:

Հանրային պաշտպանի թեկնածուներից 3-ը առաջադրվել են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց թվում են Նազի Ջանեզաշվիլին, Անա Աբաշիձեն և հանրային պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն։

Հարկ է նշել, որ օմբուդսմենի ընտրության համար անհրաժեշտ է առնվազն 90 պատգամավորի աջակցություն, որը Վրաստանի խորհրդարանում ոչ մի ուժ չունի:

Ներկայիս օմբուդսմեն Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Խորհրդարանը պետք է քվեարկի նոր հանրային պաշտպանի համար մինչև դեկտեմբերի 1-ը:

Օմբուդմենի պաշտոնի համար 19 հայտ է ներկայացվել