Վարչապետը հաշվետվությամբ հանդես կգա հունիսի 30-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես կգա հունիսի 30-ին։

Խորհրդարանի «Ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր  խմբակցության նախագահ Թինա Բոկուչավան հայտարարել է, որ այս ամսաթվի համաձայնությունը կայացվել է կանոնակարգի խախտմամբ։

«Կանոնակարգի համաձայն՝ երկրի վարչապետը պարտավոր է տարեկան հաշվետվությունը ներկայացնել մինչև հունիսի 1-ը։ Մանավանդ, որ այդ անձը գործնականում ամեն օր հակաարևմտյան և հակասահմանադրական ​​հայտարարություններ է անում, ճիշտ կլինի, որ օր առաջ ներկայանա խորհրդարան՝ տալու հրատապ հարցերի պատասխանները»,- ասել է Բոկուչավան։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատասխանել է, որ տարեկան զեկույցի ամսաթիվը համաձայնեցված է պետական ինստիտուտների հետ, և այն չի փոխվի։