Զբոսաշրջիկների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ոստիկան է ձերբակալվել

Վրաստանի Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսի 30-ին ձերբակալվել է ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցը՝ Վաշլովանի արգելոցում զբոսաշրջիկների նկատմամբ բռնություն կիրառելու և զենք գործադրելու մեղադրանքով։

Տեղեկության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ սահմանապահ ոստիկանության կրտսեր սերժանտ Ի. Գ.-ն մայիսի 28-ին Վաշլովանի արգելոցի տարածքում իր պարտականությունների կատարման ժամանակ վիճաբանության է բռնվել զբոսաշրջիկների հետ։

«Նա առանց որևէ իրավական հիմքի ձեռնաշղթաներ է հագցրել Մեծ Բրիտանիայից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին, ծառայողական ավտոմատից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասվում է հաղորդագրությունում։

Հատուկ քննչական ծառայությունը գործի քննությունը շարունակում է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով։ Մեղադրյալի մեղավոր ճանաչվելու դեպքում պատիժը 5-8 տարի ազատազրկում է:

Վրաստանն ունի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ. վարչապետ