Կորոնավիրուսի նոր տվյալները Վրաստանում

Նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 206 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 738 171-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 648 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 678 288 մարդ։

Վարակից մահացել է ևս 53 մարդ, ընդհանուր՝ 10 238:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.71%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝  9.34%, վերջին 7 օրվանը՝ 9.77%: