Թբիլիսիում 1,5 մլն քմ ճանապարհ կնորոգվի

2017-ին Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակ ունի մայրաքաղաքում առնվազն մեկուկես միլիոն քառակուսի մետր ճանապարհ նորոգել:

Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան՝ քաղաքային կառավարության նիստին՝ ասելով, որ սա երեք անգամ ավել է, քան արվել էր նախորդ տարիներին՝ նախորդ իշխանությունների ժամանակ: Նարմանիան ասել է, որ այս պահին աշխատանքները ներառում են մայրաքաղաքի ողջ տարածքը: Նա խոսել է նաև կենտրոնական փողոցներից մեկի՝ Պեկինի կապիտալ վերանորոգման ծրագրից, որի շրջանակում նորացվելու են ստորգետնյա անցումները, ճանապարհային ենթակառուցվածքները:

Հունիսի 16-ից, շինարարական աշխատանքների հետ կապված, որոշ փողոցներում հանրային տրանսպորտը  ժամանակավոր կաշխատի փոփոխված երթուղով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին, այդ պատճառով աշխատանքները տարվելու են շուրջօրյա ռեժիմով:

Պեկինի փողոցը 60 տարվա ընթացքում վերանորոգվում է  առաջին անգամ: Աշխատանքների ընթացքում փողոցը մասամբ կփակվի:

Թողնել պատասխան