Վրաստանն ունի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանն ասել է, որ այսօր Վրաստանն ունի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ։

Ըստ վարչապետի՝ այդ արդյունքը ներքին գործերի (ՆԳ) նախարարի և գերատեսչության աշխատակիցների անխոնջ աշխատանքի շնորհիվ է:

«Ես հպարտ եմ վրացական ոստիկանությունով, հպարտ եմ, որ մեր ոստիկանությունը հենց այսպիսին է:

Այսօր, երբ մեր երկիրը, ժողովուրդը և կառավարությունը միասին ամրապնդում են պետությունը, մենք ձգտում ենք ստեղծել ժամանակակից, եվրոպական պետություն, կարելի է հանգիստ ասել, որ մենք արդեն ունենք իսկապես ժամանակակից և ամենակարևորը բարձր պրոֆեսիոնալիզմով ոստիկանություն…», — ասել է Վրաստանի վարչապետը, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո ՆԳ առաջին նախարարն էր։

Ի դեպ, այսօր՝ մայիսի 31-ին, Վրաստանում նշվում է ոստիկանության օրը։