Ոստիկանների կենցաղային պայմանների բարելավումն առաջնային է. նախարար

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին մասնագիտական ​​օրվա կապակցությամբ շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին։

Իր ելույթում Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ոստիկանության անձնակազմին, երկրի վարչապետին, միջազգային գործընկերներին։

«Այսօր շնորհակալության օր է, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակավ և արժանիորեն շնորհակալություն հայտնել անքուն գիշերների, երկրին նվիրյալ ծառայության, հանցավորության դեմ անխոնջ պայքարի, սեփական առողջության և կյանքի գնով այլ մարդկանց կյանքեր փրկելու համար»,- ասել է ՆԳ նախարարը։

Ըստ նրա՝ պետության առաջնահերթությունը ոստիկանության աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավումն է: ՆԳ նախարարը նշել է՝ առանց միջազգային գործընկերների աջակցության նախարարության համար դժվար կլիներ կարևոր նախագծեր իրականացնել։

Ի դեպ, այսօր՝ մայիսի 31-ին, Վրաստանում նշվում է ոստիկանության օրը։