Քննարկվում է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Եվրախորհրդարանը քվեարկության կդնի Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ բանաձևը։ Զեկույցի հեղինակը էստոնացի պատգամավոր Սվեն Միկսերիան է (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք):

Բանաձևում խոսվում է ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով արդարադատության, ժողովրդավարական գործընթացների հետընթացի և ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուց առաջ անհրաժեշտ պայմանների մասին։ Տեքստում հիշատակվում են Բիձինա Իվանիշվիլին, Միխեիլ Սաակաշվիլին, Նիկա Գվարամիան, Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն։

Բանաձևը կոչ է անում մարդասիրական նպատակներով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Ապաօլիգարխացման ենթագլխում խոսվում է Վրաստանի քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում մասնավոր շահերի մեծ ազդեցության մասին։ Ապաօլիգարխիզացիան նշվում է որպես առաջնահերթ առաջարկներից մինչև թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը։

Բացի այդ, բանաձևի նախագծում ներառված է նաև «Մթավարի Արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հարցը․

«Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում, որ 2022 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանը հաստատեց Նիկա Գվարամիայի դատավճիռը կասկածելի մեղադրանքներով՝ չնայած գործի վերաբերյալ բարձրացված էական հարցերին»:

Կարդացեք նաև՝

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է. ԵԽ