Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. հոկտեմբերի 26

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 30 303 է:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 11 370 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 215:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 913
  • Աջարիա — 296
  • Իմերեթի — 337
  • Քվեմո Քարթլի — 89
  • Շիդա Քարթլի — 54
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 90
  • Կախեթի — 13
  • Գուրիա — 32
  • Մցխեթա Մթիանեթի — 30
  • Ռաճա-Լեչխումի — 7
  • Սամցխե-Ջավախեթի — 11

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: