Բժշկական համալսարանների ուսանողները անհրաժեշտության դեպքում կմասնակցեն կորոնավիրուսի դեմ պայքարին. Չխենկելի

Վրաստանի ԿԳՄՍ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ՝  բժշկական համալսարանների բարձր կուրսերի ուսանողները կվերապատրաստվեն և անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնեն բժիշկներին:

Նախարարի խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում կստեղծվի բարձր կուրսեցիների հատուկ բազա, որոնք մասնակցություն կունենան այս գործընթացում:

«Այսօր միջգերատեսչական խորհրդի նիստում ընդունել ենք որոշում, որ բժշկական ուղղության բարձր կուրսերի ուսանողները կվերապատրաստվեն, կանցնեն արագ կուրս, որպեսզի ստեղծեն բժկական անձնակազմի համալրման բազա, և անհրաժեշտության դեպքում նրանք կներառվեն կովիդի բժշկական կառավարման մեջ և կօգնեն մեր բժիշկներին»,- հայտարարել է Չխենկելին: