Թ. Մոուրավին հայտարարել է, որ արքայական ծագում ունի (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան Մոուրավին խոսում է իր նախնիների մասին:
«Միշտ խուսափել եմ խոսել այս մասին, սակայն հիմա պարտավոր եմ ասել: Ես Քարթլի Կախեթիի վերջին թագավոր Գիորգի 11-րդի հետնորդն եմ»:

Քաղաքական գործիչի խոսքերով `Քեթևան թագուհին իր «մեծ տատիկն է», իսկ ինքը նաև Գիորգի Սաակաձեի ժառանգն է.«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նաև հանդիսանում եմ Մուհամեդի քեռու՝ Խամզայի ժառանգորդը»,- հավելել է Մոուրավին:

Թողնել պատասխան