Տեսանյութ. ցուցարարները՝ խորհրդարանին մեջքով կանգնած

Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերի 11-րդ օրը ցուցարարները 15 վայրկյան տևողությամբ ներկայացում են արել՝ մեջքով շրջվելով դեպի խորհրդարանի շենքը։

«Այսպես ցույց տանք մեր բողոքը, ասենք, որ չենք վստահում․ նրանք մեր բարոյական արժեքներից մեկ դար հետ են», — հայտարարել է ելույթ ունեցողներից մեկը: