Գախարիայի հրաժարականի պահանջով ուսանողները շարունակում են հացադուլը

Հունիսի 30-ին խորհրդարանի շենքի մոտ ավարտելով 11-րդ ցույցը, կազմակերպիչները հայտարարեցին՝ «ակցիան կվերսկսվի հուլիսի 1-ին՝ ժամը 19:00-ին»։

Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում, շարունակում է հացադուլ անել 5 ուսանող: Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, նրանց առողջական վիճակը կայուն է:

Ուսանողները հայտարարել են, որ շարունակելու են հացադուլը մինչև ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չտա: