Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ միայն 2023-ին

 Հարևանության քաղաքականության և բանակցությունների ընդլայնման եվրոպական հանձնակատար Յոհաննես Հանն անդրադրաձել է Թուրքիայում հեղաշրջման փորձին` ասելով, որ անհաջող փորձից հետո ձերբակալությունների ալիքի մասշտաբներն ու արագությունը Եվրոպայի զգալի մասի համար բորբոքվածության առիթ դարձան:Խոսելով Եվրամիության անդամ դառնալու` Թուրքիայի հեռանկարի մասին, Հանը կոչ է արել Անկարային`  կատարել բրյուսելյան պահանջները: «Կանոնները քննարկման ենթակա չեն»,— հանձնակատարի խոսքերը մեջբերել է EurActiv պորտալը: Նա նաև խոսել է այն մասին, թե մոտ ապագայում Թուրքիան պետք է հստակեցնի`  կարող է և ուզում է արդյոք ընդունել այդ պայմանները, քանի որ անպատասխան այս հարցը հարաբերություններում լարվածություն է ստեղծում:

Ավելի վաղ, Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Էնելն ասել էր, թե իշխանություններն ուզում են, որ երկիրը ԵՄ անդամ դառնա 2023 թվականին, և որ այժմ միության կազմ մտնելու պայմանները այնքան էլ բարվոք չեն, սակայն դրանք կարող են արագ փոփոխվել:

Թողնել պատասխան