Վրաստանը եղել է ու կմնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը․Չուգոշվիլի

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է»,-հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Թամար Չուգոշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս ԱՄՆ-ն շարունակելու է մնալ Վրաստանի կարևոր գործընկերը:
Չուգոշվիլիի խոսքով, անկախ նրանից, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ով կհաղթի, Վրաստանը կշարունակի զարգացնել ու խորացնել համագործակցությունը:
«Վստահ եմ՝ երկու հնարավոր դեպքում էլ Ամերիկայի համար Վրաստանը կշարունակի մնալ տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկը, որի հետ ԱՄՆ-ն կցանկանա զարգացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով»,-Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «frontnews.ge»-ն:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի քաղաքացիները ընտրում են երկրի 45-րդ նախագահին:

Թողնել պատասխան