Երթուղայինների վարորդները կտուգանվեն կանգառից դուրս կանգնելու համար

Հրապարակվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները, որոնք տուգանքներ են սահմանում՝ Թբիլիսիում կանգառի կանոնները խախտող վարորդների համար:

Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում չնախատեսված վայրերում կանգառի համար տուգանքներ սահմանող օրինագիծը Վրաստանի խորհրդարանում է: Նոր առաջարկի հեղինակները իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են՝ Կախա Կուչավան և Նինո Ցիլոսանին: Փողոցների թիվը, որոնցով երթևեկելիս երթուղայիններն իրավունք ունեն կանգառ կատարել միայն դրանց համար նախատեսված վայրում, մարտի մեկից կավելանան 14-ով:

Մինչ այժմ սահմանափակումները գործում էին միայն Ճավճավաձե և Ռուսթավելի պողոտաներում, Մելիքիշվիլի և Կոստավա փողոցներում: Օրենքը խախտելու դեպքում երթուղայինների վարորդները ստիպված կլինեն 100 լարի տուգանք վճարել: Հիշեցնենք, որ մնացած տրանսպորտային միջոցներին կանգառներում կանգառ կատարել կամ կայանել արգելվում է, օրինազանց վարորդների համար սահմանված է 50 լարի տուգանք: 30 օրյա ժամկետում չվճարելու դեպքում  վարորդը ստիպված կլինի կրկնակի վճարել:

Կանգառի սահմանափակումներ գործելու են հետևյալ փողոցներում.

Վաժա Պշավելա, Ռուսթավելի, Կազբեգի, Աղմաշենեբելի, Ճավճավաձե, Մարշալ Գենովանի, Կոստավա, Մելիքիշվիլի, Գորգասալի, Շարտավա, Պեկին, Ջորջ Բուշի, Կախեթիի մայրուղի:

Այսօրվա դրությամբ Թբիլիսիի բնակիչներին և հյուրերին սպասարկում է 1800 միկրոավտոբուս: Օրվա ընթացքում դրանցից օգտվում է միջինը 600 հազար մարդ: Երթևեկության արժեքը երկար  երթուղիների համար 80 թեթրի է, կարճ երթերի համար՝ 50 թեթրի:

Թողնել պատասխան