ՀՀ-ում Վրաստանի դեսպանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն հանդիպել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Փաշինյանի հայտարարությամբ՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու դեպքում նա պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Թողնել պատասխան