Ղարիբաշվիլին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Լիզ Թրասին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են ամենաբարձր մակարդակի և անցել որակական նոր մակարդակի:

«Վրաստանի կառավարության անունից մարտահրավերներով լի պահին Լիզ Թրասին մաղթում եմ ամենայն բարիք այս շատ կարևոր պաշտոնում »,- գրել է Ղարիբաշվիլին։

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության համագումարում։