«Դեպքեր կան, երբ դատարանի եզրակացություններն ակնհայտորեն անհիմն են». Օմբուդսմեն

«Կիրառելիություն՝ օրենսդրական բարեփոխումներն առանց իրականացման», նման վերնագրով հաշվետվություն ներկայացրեց Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին։ Հետազոտությունը՝ «սահմանափակ կարողություններ ունեցողների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի իրականացման գործընթացի մոնիտորինգի շրջանակներում է:

«Հետոզոտության հիմնական նպատակն էր գնահատել ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հիմք ընդունելով դատական վճիռները: Ուսումնասիրվել է 519 եզրափակիչ վճիռ»,- իր խոսքում նշեց Օմբուդսմենը:

Ուչա Նանուաշվիլին նաեւ ասաց, որ պետք է փոփոխություններ մտցնել դատարանների աշխատանքային պրակտիկայում, քանի որ դեպքեր կան, երբ դատարանի եզրակացությունը ակնհայտորեն անհիմն են: Բարեփոխումից հետո, ընդհանուր իրավասության դատարանների կողմից ընդունված որոշումնրը, որոնց համաձայն մարդը պարտադիր աջակցության կարիք ունեցողի կարգավիճակ է ստացել, հաճախ հիմնավորված չեն։ Բացի այդ, դատարանների մի մասը հաշվիլ չի առնում ընթացակարգային ժամկետները, ասված է հաշվետվության մեջ:

14625359_1283106875053288_2014268329_n «Հաշվետվությունը վերաբերում է կարողունակություն երեւույթի բարեփոխմանը։ Այն դիտարկել է կոնկրետ ժամանակահատվածում դատարանի կողմից ընդունված որոշումներ, որոնց վրա արված եզրակացությունները ներկայացնում են առկա համակարգային խնդիրները սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց վերաբերյալ: Խնդիրներ կան հատկապես փորձաքննությունների բյուրոյի հետ կապված, ինչպես նաեւ դատական համակարգում, որը հաճախ չի իրականացնում օրենքի պահանը»,- Ալիքի հետ զրույցում ասաց հետազոտության հեղինակ Վախուշտի Մենաբդեն:

14741750_1283106978386611_126648924_nՄարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող խորհրդատվական հաշվետվությունում նշված է. «Դատարանի որոշումները պետք է հենված լինեն մարդու անձնական կարիքների վրա: Աջակցություն կարող է սահմանվել բացառապես այն իրավունքների կամ դրանց իրականացման վերաբերյալ, որոնք բխում են անձի շահերից»: Խորհրդատվական փաթեթն առաջարկում է նաեւ օրենսդրական փոփոխությունների իրականացում։

Թողնել պատասխան