Starlink-ի շնորհիվ Վրաստանը գերարագ ինտերնետ կունենա

Վրաստանի կապի հանձնաժողովը Իլոն Մասկի հիմնած SpaceX Starlink ընկերությանը թույլատրել է արբանյակային ինտերնետ ծառայություններ մատուցել, հայտնում է Հաղորդակցության հանձնաժողովը։

Թույլտվության հայտն ընկերությունը ներկայացրել էր 2022 թվականի հուլիսի 8-ին։

Ըստ թույլտվության պայմանների՝ SpaceX-ը Վրաստանում Starlink արբանյակային համակարգերի միջոցով կտրամադրի գերարագ լայնաշերտ ինտերնետ ծառայություններ։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին SpaceX-ի ներկայացուցիչն այցելել էր կապի հանձնաժողով, որտեղ աշխատակիցների հետ քննարկել էին Վրաստանում SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետ ծառայության գործարկման հեռանկարը։

Starlink-ը աշխարհի ամենաառաջադեմ արբանյակային լայնաշերտ ինտերնետ համակարգերից մեկն է, որն ապահովում է բարձր արագությամբ, ցածր ուշացման լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում, ներառյալ այն տարածքներում, որտեղ ինտերնետ կապն անհուսալի է, անորակ կամ ամբողջովին անհասանելի:

Գերարագ ինտերնետ ապահովող Starlink-ը գործունեություն է սկսում Վրաստանում