7–րդ ալիքի գագաթնակետ է սպասվում աշնան սկզբին. Գամկղրելիձե

Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի, կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը հասնում է 1000-ի։

Գամկղրելիձեն ասել է, որ կորոնավիրուսի յոթերորդ ալիքի գագաթնակետը, ամենայն հավանականությամբ, կլինի աշնան սկզբին։

«Ասպարեզում հիմնականում նույն շտամն է, ինչ Եվրոպայում՝ Omicron B.A.4 և B.A.5-ը, որը բնութագրվում է ավելի արագ փոխանցելիությամբ, բայց, բարեբախտաբար, մահացության աճ և հիվանդանոցային հատվածի վրա ծանրաբեռնվածություն չկա: Այս շտամը կարծես ավելի մեղմ է, բարդություններն էլ ավելի քիչ են»,- ասել է Գամկղրելիձեն։

Իմունոլոգը դժվարացել է նշել, թե հետագայում ինչպես կզարգանա կորոնավիրուսային իրավիճակը, ինչ մուտացիաներ կլինեն։

Նա նաև հավելել է, որ այս տարի վիրուսի կառավարման սկզբունքները փոխվել են և տարբերվում են 2020-2021 թվականների սկզբունքներից. հիմա սահմանափակումների մասին չի խոսվում, և պետք է սովորել ապրել Covid-ի հետ միասին։