Կոչ է արվել 18 տարեկանից մեծ անձանց` booster պատվաստվել

Վրաստանի իմունականխարգելման խորհուրդը հորդորել է 18 տարեկանից մեծ քաղաքացիներին` պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի «խթանիչ» (booster) չափաբաժնով։

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով` «խթանիչ» ղեղաչափը կարող են  ստանալ 18 և ավելի տարիքի քաղաքացիները՝ անկախ առողջական վիճակից։

Հիշեցնենք, որ մինչ այժմ booster–ը նախատեսված էր միայն 50 տարեկանից մեծ քաղաքացիների համար։

Այսօր Վրաստանի քաղաքացիները և մշտական ​​բնակության վայր ունեցող 18 և ավելի մեծ տարիքի անձինք կարող են պատվաստվել Covid-19-ի դեմ։

Pfizer-ի արտադրած պատվաստանյութը կարող է կիրառվել 16-18 տարեկան անձանց, նաև 12-15 տարեկաննների, հղիների և քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների համար:

Ի դեպ, երկու դեղաչափ պատվաստումից հետո` միայն 3 ամիս անց կարելի է պատվաստվել booster–ով։

Այս փուլում Վրաստանում կորոնավիրուսի դեմ հնարավոր է պատվաստվել երեք պատվաստանյութով՝ Sinopharm, Sinovac և Pfizer։