Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Աննա Սահակյանի հետ

Այսօր՝ փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Աննա Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի Facebook-յան էջից։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր են փոխանակվել այն առավել խորացնելու հնարավորությունների վերաբերյալ։