Եղանակը Վրաստանում

Մինչև հուլիսի 20-ը Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +31 աստիճան, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ արևելյան Վրաստանում կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակը։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +34, +39 աստիճան։

Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +36, +38 աստիճան։