Հրդեհն ամբողջովին տեղայնացված է

Բորջոմիի անտառում հրդեհն ամբողջովին տեղայնացված է: Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեղեկատվության համաձայն` արդեն ավարտվել են առանձին օջախների մարման աշխատանքները ևս: Տեղեկացնում է interpressnews.ge-ին:

Այս պահին հրշեջ-փրկարարները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի հրդեհի նոր օջախներ չառաջանան:

Մարվել է նաև Լիկանիի անտառում բռնկված հրդեհը: Վերջին հրդեհների հետևանքով այրվել է շուրջ 100 քառակուսի կիլոմետր տարածության անտառ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեղեկատվության համաձայն` Լիկանիում առաջացած հրդեհի օջախները մեծ չափերի չեն եղել, ուստի  չեն վնասել ծառերի մեծամասնությանը:

Թողնել պատասխան