Դպրոցներում «աշխատանք» կդասավանդեն

Հոկտեմբերից Վրաստանի պետական դպրոցներում կավելանա նոր առարկա՝ աշխատանքի ուսուցում, որը պարտադիր չի լինի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Դպրոցական ծրագրից աշխատանք ուսուցման ժամերը հանվել էին 2014 թվականին: 3 տարի անց՝ 2017 թվականի հոկտեմբերից, 7, 8 եւ 9-րդ դասարանի աշակերտները կրկին կկարողանան ուսումնասիրել խոհարարություն, կար ու ձեւ, կստանան համակարգչային հմտություններ:

Աշխատանքի ուսուցման ժամերը կանցկացվեն նվազագույն տեսական գիտելիքների  հիմք ունեցող դպրոցներում։

«Աշխատանքային մոտիվացիայի բարձրացման համար մեծ նշանակություն ունի աշխատանքային հմտությունների զարգացումը դպրոցական տարիքում».- հայտարարել է կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին:

Թողնել պատասխան