Երթևեկությունը կսահմանափակվի հուլիսի 15–ից

Հուլիսի 15-ից օգոստոսի 10-ը Թբիլիսիի Թամար թագուհու անվան պողոտայում երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։ Տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ շինաշխատանքները կիրականացվեն հիմնականում Թամար թագուհու անվան պողոտա-Աղմաշենեբելի պողոտա խաչմերուկի ճանապարհահատվածում։

«Աշխատանքների ընթացքում կիրականացվեն գործող ճանապարհային կղզիների, մայթերի և ճանապարհի վերակառուցում ու արդիականացում։ Անհրաժեշտության դեպքում ավտոճանապարհը փակ կլինի միայն գիշերը՝ ժամը 00:00-ից 06:00-ն։

Տրանսպորտային միջոցների շարժման ուղղությունները կմնան անփոփոխ»,- հայտնել են քաղաքապետարանից։