Վրաստանի բնակիչների մեծամասնությունը ամառային հանգիստ չի պլանավորել

Վրաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ ամառային հանգիստ ու ուղևորություն չի պլանավորել, հիմնականում պատճառը ֆինանսական վիճակի վատթարացումն է, հաղորդում է ACT խորհրդատվական ընկերությունը։

Կազմակերպության անցկացրած հարցման շրջանակներում, հարցվածների մինչև 40 տոկոսը նշել է, որ պլանավորում է արձակուրդ գնալ, իսկ 55 տոկոսը նշել է, որ նման պլան չունի:

Նախորդ տարիների համեմատ` այս տարի 10 տոկոսով քիչ մարդիկ են նախատեսում մեկնել հանգստի:

Ըստ հետազոտության՝ ամենաակտիվ խումբը (54 տոկոսը), որ ճանապարհորդում է արձակուրդի ժամանակ, 18-ից 34 տարեկաններն են:

Հարցման տվյալների համաձայն՝ Թբիլիսիի բնակիչները (56 տոկոս) մարզերի բնակիչներից ավելի հաճախ են արձակուրդային ուղևորությունների մեկնում։