Մոր սպանության համար մեղադրվող դեռահասը ձերբակալվել է

Թբիլիսիի 17-ամյա բնակիչը կալանավորվել է մորը սպանելու մեղադրանքով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Տեղեկության համաձայն՝ օգոստոսի 1-ին երիտասարդը վիճաբանության պահին դանակահարել է մորը։ Սպանությանը մասնակցել է նաև նրա ընկերը, որը նույնպես կալանավորվել է։

Երկուսին էլ սպառնում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Սպանված կինը 34 տարեկան էր։

Նախաքննությունը կատարվում է դիտավորյալ սպանության հոդվածով։