Վրացի ֆուտբոլիստի փայլուն դեբյուտը իտալական A սերիայում

Իտալական A սերիան մեկնարկեց վրացի ֆուտբոլասերների համար լավ լուրով՝ «Նապոլին» հաղթանակով բացեց մրցաշրջանը, և այս հաջողության գլխավոր դերակատարներից մեկը Խվիչա Կվարացխելիան էր։

21-ամյա վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան նեապոլյան ակումբի մարզաշապիկով առաջին պաշտոնական խաղում իրեն դրսևորել է գոլով և գոլային փոխանցումով։

Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել այս ամառ՝ Բաթումիի «Դինամոյից»։ Վրաստանի հավաքականի առաջատարն ազգային առաջնությունում անցկացրել է ընդամենը երեք ամիս։ Մինչ այդ նա գրանցվել է Կազանի «Ռուբին» ակումբում և ակումբը լքել է մարտին` իր ցանկությամբ, Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժելուց հետո։