Աբխազիայի բնակիչները կարող են պատվաստվել առանց գրանցման

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակիչները կարող են պատվաստվել`  առանց նախապես գրանցվելու` ասել է  Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Վերջին ամսվա ընթացքում Ինգուրիի կամուրջը հատել է 11 000 մարդ, բոլորը թեստավորվել են,  44 –ի մոտ դրական է եղել: Պատվաստվել է ընդամենը մի քանիսը: Աբխազիայի բնակիչների համար հասանելի են բոլոր տեսակի պատվաստանյութերը:

«Հիմնական թելը, որն այսօր մեզ կապում է  մեր բռնագրավված շրջանների հետ, առողջապահությունն է, բժշկությունը:  Հիվանդությունների վերահսկման կենտրոնը Աբխազիայի մեր հայրենակիցներին ապահովում է մանկական պատվաստանյութերով, ՁԻԱՀ-ի դեղամիջոցներով, հակատուբերկուլյոզային դեղերով, թեստերով,  առաջարկել է քովիդի դեմ պատվաստում», — ասել է  Գամկղրելիձեն: Նա եղել է Ինգուրիի կամրջին, տեղում  ծանոթացել թեստավորման ընթացքին: