2017թ. շատ լավ տարի կլինի. Կվիրիկաշվիլի

«2017 թվականը Վրաստանի համար շատ լավ տարի կլինի»,-Գուդաուրիիում վստահեցրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Սա դյուրին ժամանակաշրջան չէ: Տեսնում եք, որ մենք պետք է հաղթահարենք այս շրջանը, սակայն ցանկանում եմ մի բան ասել, որը շատ անգամ դեռ կկրկնեմ։ 2017 թվականը  շատ ավելի լավ տարի է լինելու: Կլինեն մեծաթիվ ներդրումներ, յուրաքանչյուր գործարարի իրավունքները  պաշտպանված կլինեն ամենաբարձր մակարդակով: Ես այդ առումով լիահույս եմ»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ վստահեցնելով, որ այն, ինչ հիմա արվում է, հանդիսանալու է մեծ ապագայի հիմքը։

Գուդաուրիիում կառավարության ղեկավարը  շնորհակալություն է հայտնել  նաև բոլոր նրանց, ում  24-ժամյա աշխատանքի շնորհիվ իրականություն է դարձել  լեռնադահուկային հանգստյան գոտու ծրագիրը (ճոպանուղու նոր գծի բացումը):

Թողնել պատասխան