Թբիլիսիի Ամանորյա անակնկալները

2017 թվականի ամանորյա հիմնական միջոցառումները  Թբիլիսիում կմեկնարկեն դեկտեմբերի 25-ին: Տոնակատարությունների գլխավոր հավաքատեղին Աղմաշենեբելի պողոտայի նորաբաց հետիոտային գոտին է` «Նոր Տփիլիսին», tiflisiori-cr-730x428ինչպես նաև  մայրենի լեզվին նվիրված այգին, որտեղ և պաշտոնապես կազադարարվի ամանորի սկիզբը քաղաքում:  Դեկտեմբերի 25-ից սկսած ամեն երեկո սպասվում են համերգներ, զանազան մշակութային և այլ միջոցառումներ: Գլխավոր գալա  համերգը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին` Վարդերի հրապարակում:

15267498_1358998464132500_3589769835186908981_n-571x350Մինչ նոր տարվա գիշերը,  Թբիլիսիում կարելի է մասնակցել ամանորյա տարբեր տոնավաճառների: Դեկտեմբերի 24-ին  Մուզա մշակութայի կենտրոնում (Կրիայի լճի մերձակա տարածք) տեղի կունենա «Սոխակ» ցուցաահանդես-տոնավաճառը, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել ամանորյա զարդարանքներ, ձեռքի աշխատանքներ, կենցաղային իրեր և այլ նվերներ:

Ամանորյա տոնավաճառ է կազմակերպվում նաև «Ֆաբրիկայում» (Նինոշվիլի 8 հասցեում): Տոնավաճառը կուղեկցվի հաճելի երաժշտությամբ, կլինի նաև ամանորյա ֆիլմի դիտում: Գրված է ֆեյսբուքյան միջոցառման էջում:

Դեկտեմբերի 25-ին ավելի քան 30 կազմակերպություն իր արտադրանքը ցուցահանդես-վաճառքի կհանի  մայրենի լեզվի այգում:

nazvisxeebisfestivali-505x306_cԴեկտեմբերի 26-ին բարեգործական ցուցահանդես-վաճառք է նախատեսվում նաև Զաքարիա Փալիաշվիլի 42 հասցեում, որտեղ կցուցադրվեն և կվաճառվեն միայն ձեռքի աշխատանքներ: Նույն օրը  Շարդեն փողոցում կկազմակերպվի հատուկ տոնավաճառների ցուցահանդես-վաճառք, որը կշարունակվի մինչև երեկոյան ժամը  20:00-ն:

Թբիլիսիի տարբեր ժամանցային վայրեր առաջարկում են ամանորի յուրահատուկ և անմոռանալի գիշերներ:

fabrika-by-mua-courtyard-night-courtesy-of-muaՆոր տարին ֆաբրիկայում (հյուրանոց-Նինոշվիլի 8 ), տոմսերի գինը 59-ից 95  լարի է: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

New Year’s Eve /Triveuve/ Lasha Guruli/ Machaidze ( Համալսարանի փողոց 28) միջոցառման տոմսերի գինը 40-50 լարի է:

Նոր տարին  «Cafe-Gallery»-ում (Ռուսթավելիի 48): Այստեղ առաջարկում են բացառիկ ծրագիր Grey Area Bookings/ NYE անվամբ:

Տրիումֆ ակումբում նոր տարին կարելի է դիմավորել Ալիլո Երգչախմբի և Մերաբ Սեփիաշվիլիի հետ (Ծերեթելի 116), տոմսի գինը 150 լարի է:

Եվրոպայի հրապարակի մոտ գտնվող Բուդդա բառը նույնպես առաջարկում է ամանորյա ծրագիր:

Թբիլիսիի համերգային սրահում (ֆիլարմոնիա) տեղի կունենա Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված միջոցառումը: Սկիզբը ժամը 23:00-ին,   տոմսի արժեքը 200 լարի է:

Hard Rock սրճարանը նույնպես առաջարկում է ամանորյա յուրօրինակ համերգային ծրագիր  (Մելիքիշվիի 43), տոմսի գինը 300 լարի: 15337618_1384826771549905_6476649734438726624_n

Khidi New year: Boston168  խորագրով միջոցառումը տեղի կունենա  Վախուշտի կամրջի մերձակա տարածքում, տոմսի գինը 25 լարի է:

Հունվարի 4-ին  «GINO PARADISE TBILISI»-ն հրավիրում է մասնակցելու «Rain pool party»-ին:  Տոմսերի գինը սկսում է 35 լարիից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ և տոմսերը ձեռք բերել այստեղ:

Թողնել պատասխան