144. Կառավարությունն արտակարգ դրության թեժ գիծ է ստեղծել

Վրաստանի կառավարությունն արտակարգ դրության հետ կապված ցանկացած հարց համակարգելու թեժ գիծ է ստեղծել՝ 144 համարով: Այս մասին կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետ Գախարիան այսօր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց երկրում համընդհանուր կարանտին սահմանելու մասին:

Թեժ գիծը կգործի 24 ժամվա ընթացքում, կլինի անվճար, օգտվել կարող են բոլոր քաղաքացիները արտակարգ դրության հետ կապված ցանկացած հարցով:

Վարչապետը խոսել է նաև արտադրամասերի մասին, որոնք չեն կարող դադարեցնել աշխատանքը՝ նշելով, որ  կստեղծվի հատուկ շտաբ, որը կծառայի դրանց գործունեությանը: