Ինգորոկվայի հիվանդանոց մոտ 40 տուժած է տեղափոխվել. տեսանյութ/լուսանկարներ

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:

«Ալիք մեդիայի» նկարահանող խումբը գտնվում է Ինգորոկվայի հիվանդանոցում, որտեղ ըստ աշխատակազմի՝ 40 ցուցարար է բուժում ստանում:

«Նրանք հիմնականում վնասվածքներ են ստացել ռետինե փամփուշտներից, իրար վրա նետած պլաստիկ շշերից, ինչպես նաև դանակի հարվածներից, որոնք ցուցարարներն էին կիրառում», — «Ալիք մեդիային» ասում է տուժածներից մեկի քույրը:

Քաղաքացիական ակտիվիստ Ռեզի Քարցիլաձեի հայրն է հիվանդանոցում: Նա կրծքավանդակի հատվածում ռետինե փամփուշտից ստացված վերք ունի:

«Այստեղ է հայրս: Ասացին, որ առավոտյան դուրս կգրեն, քանի որ վերքը պետք է մշակվի, թեև վտանգավոր ոչինչ չկա», — ասում է Ռեզին:

Հավելենք՝ Ռուսթավելիի պողոտայում, որտեղ բողոքի ցույց էր տեղի ունենում, մի քանի մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը երկրորդ անգամ կիրառել է ուժ, որից հետո քաղաքացիները հեռանում են տարածքից:

Թբիլիսիի Ինգորոկվայի հիվանդանոցում. այստեղ են տեղափոխվել բողոքի ակցիայի ժամանակ տուժած քաղաքացիները

Posted by Aliq Media on Thursday, June 20, 2019