Կալաձեն ներկայացրեց քաղաքային նոր ավտոբուսները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ներկայացուցիչների հետ այսօր ներկայացրեց «Իսուզու» մակնիշի 8 մետրանոց և «ՄԱՆ» մակնիշի 10 մետրանոց դիզելային շարժիչով euro 6 չափանիշների ավտոբուսները:

Այսօր Վրաստանի մայրաքաղաքը լրացուցիչ ստացավ 40 միավոր «Իսուզու» մակնիշի 8 մետրանոց և 16 միավոր «ՄԱՆ» մակնիշի 10 մետրանոց ավտոբուսներ:

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» 2019 թվականին 90 միավոր 10 մետրանոց «ՄԱՆ» մակնիշի և 220 միավոր «Իսուզու» մակնիշի ավտոբուս գնեց: