Վրաստանը խստացնում է անվտանգության միջոցները

tbilisi5Վրաստանի սահմանային անցակետերում և օդանավակայանում  խստացվել  են անվտանգության միջոցները:  

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից «Interpressnews» -ին  փոխանցել են, որ անվտանգության միջոցառումների  ուժեղացումը   կապված է  Բրյուսելում  տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ:

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած 4 պայթյունի արդյունքում` ոչ պաշտոնական տվյալներով` մահացել է  23 մարդ: Բելգիայի գլխավոր դատախազի պնդմամբ` օդանավակայանի  պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը:

Երկրում խստացվել են անվտանգության բոլոր միջոցները: Չի գործում հասարակական տրանսպորտը:  Ահաբեկչական գործողությունների պատճառով փակվել է նաև ֆրանս-բելգիական սահմանային անցակետը :

Թողնել պատասխան