Հանցագործությունների թիվն աճել է․ ՆԳՆ-ն հրապարակել է հունվար ամսվա վիճակագրությունը

Վրաստանում հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 4 հազար 419 հանցագործություն, ինչը 22, 98 տոկոսով ավելի է 2017 թվականի հետ համեմատած։ Այս մասին նշվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրության մեջ։

ՆԳՆ տվյալներով, գրանցված հանցագործություններից առայժմ միայն 29,52 տոկոսն է բացահայտվել։

2018-ի հունվարին հանցագործությունների մեծ մասը կազմել են գողությունները, ավազակային հարձակումները։ ՆԳՆ-ն գրանցել է ավելի քան 1,7 հազար նմանատիպ հանցանք, որը 44,6 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։ Այս դեպքում դեպքերի բացահայտումը կազմել է 22,19 տոկոս։

Հանցագործությունների թվով երկրորդ տեղում է առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը։ Ըստ ՆԳՆ-ի՝ հունվարին գրանցվել է այդպիսի 775 դեպք, ինչը 79,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 775 դեպքից առայժմ բացահայտվել է 47,1 տոկոսը։

Թողնել պատասխան