Վրացական կողմը լքել է Տատունաշվիլիի հարցի քննարկումը

Վրաստանի եւ Աբխազիայի շփման գծում գտնվող Էրգնեթի գյուղում դեպքերի կասեցման եւ դրանց արձագանքման մեխանիզմների քննարկումների շրջանակներում հերթական հանդիպման ընթացքում  Տատունաշվիլիի հուղարկավորության հետ կապված վրացական կողմը համաձայնության չի հասել եւ լքել է նիստը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվական վերլուծական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն:

«Շատ ծանր  նիստ էր, այսօրվա հանդիպման ընթացքում Տատունաշվիլիի գործի քննարկման հետ կապված մեր կողմից երկու հիմնական հարց է հնչել․ ե՞րբ կկարողա ընտանիքը ստանալ դիակը եւ ե՞րբ կկարողանան Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքից դուրս գալ Վրաստանի եւս 2 ձերբակալված քաղաքացիները: Վերոնշյալ երկու հարցից ոչ մեկի պատասխանը չկարողացանք ստանալ: Որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել այս նիստը»,-նշել է նա:

Թողնել պատասխան