Արտասահմանյան գրանցում ունեցող ավտոմեքենաների ապահովագրությունն անհրաժեշտ է Վրաստանում ճանապարհորդելիս

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ ընդունված «Վրաստանի տարածքում գտնվող օտար երկրում գրանցված ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության» մասին օրենքն այսօրվանից ուժի մեջ է։

Ստորև ներկայացնում ենք ապահովագրական վճարը՝ ըստ տրանսպորտային միջոցների և ապահովագրության ժամկետի.

Մոտոցիկլ՝ 15 օր – 20 լարի, 30 օր – 35 լարի, 90 օր – 70 լարի, 1 տարի — 215 լարի

Փոքր ավտոմեքենա, որի քաշը չի գերազանցում 3 500 կգ և նստատեղերի քանակը՝ բացի վարորդի նստատեղը, չի գերազանցում 8 -ը՝ 15 օր — 30 լարի, 30 օր – 50 լարի, 90 օր – 90 լարի, 1 տարի – 295 լարի

Ավտոբուս՝ բացի վարորդի նստատեղից, եթե նստատեղերը գերազանցում են 8-ը՝ 15 օր – 45 լարի, 30 օր — 75 լարի, 90 օր – 140 լարի, 1 տարի — 480 լարի

Բեռնատարներ, որոնց բեռի քաշը առավելագույնը թույլատրելի է 3 500 կգ՝ 15 օր — 60 լարի, 30 օր — 100 լարի, 90 օր — 170 լարի, 1 տարի — 610 լարի

Կցորդով ավտոմեքենա` 15 օր – 14 լարի, 30 օր — 25 լարի, 90 օր — 40 լարի, 1 տարի — 145 լարի

Գյուղատնտեսական և մասնագիտացված ինքնագնաց տրանսպորտային միջոցներ` 15 օր — 25 լարի, 30 օր — 45 լարի, 90 օր — 70 լարի, 1 տարի — 250 լարի:

Պարտադիր ապահովագրության դեպքում զոհերից յուրաքանչյուրի առողջության ապահովագրության սահմանաչափը՝ կյանքին սպառնացող վտանգի դեպքում
30 000 լարի է։

Բժշկական ծառայությունների համար ապահովագրական հատուցումների առավելագույն գումարը կկազմի 15 000 լարի:

Թողնել պատասխան