Թալակվաձեն առաջին պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-20-ը պաշտոնական առաջին այցով կլինի ԱՄՆ-ում:

Այցի շրջանակներում օրենսդիրի ղեկավարը կմասնակցի ԱՄՆ-ի կոնգրեսի ժողովրդավարական գործընկերության ֆորումին, որտեղ իր ելույթում կխոսի  ժողովրդավարության համար պայքարում խորհրդարանականների դերի մասին:

Թալակվաձեն կհանդիպի նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայս, ինչպես նաև կոնգրեսի և սենատի անդամների հետ: